2019թ-ի հոկտեմբերի 18-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» դահլիճում տեղի ունեցավ սեմինար, որի նպատակն էր ներկայացնել Կանաչ կլիմա Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Պատրաստվածության աջակցություն» ծրագրի հիմնական արդյունքները և ձեռքբերումները, ինչպես նաև«Երկրի ծրագիրը» քննարկել համապատասխան շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ:

Սեմինարին ներկա էին Շրջակա միջավայրի նախարար Է. Գրիգորյանը, տեղակալ Ի. Ղափլանյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, միջազգային փորձագետ Պավել Չինչերան, միջգերատեսչական համակարգման խորհրդի անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, այնուհետև ներկաներին ողջունեց շրջակա միջավայրի նախարար պարոն Է. Գրիգորյանը: Նախարարը կարևորեց «ԲԾԻԳ» ՊՀ-ի հավատարմագրումը ԿԿՀ-ին և համողմունք հայտնեց, որ համագործակցությունը Հիմնադրամի հետ էլ ավելի արդյունավետ բնույթ կկրի:

Այնուհետև ելույթներով հանդես եկան միջազգային փորձագետ Պավել Չինչերան, ազգային փորձագետ Տ. Սուքիասյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի Դոնորների օժանդակությամբ իրականացվող բաժնի գլխավոր մասնագետ Վ. Բաբայանը, Ազգային հարմարվողականության պլանի ղեկավար Ա. Տեր-Զաքարյանը և «Պատրաստվածության աջակցություն» ծրագրի շրջանակում վարձված խորհրդատվական կազմակերպության ղեկավար Վ. Թևոսյանը: