2019 թվականի հունիսի 18-ին «Քոնսեկոարդ» ՍՊԸ-ն Կանաչ կլիմայի հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Պատրաստվածության Աջակցություն» ծրագրի շրջանակներում սեմինար-խորհրդակցություն է կազմակերպել ծրագրի շահառուների հետ: Սեմինարի ընթացքում մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել հիմնադրամի գործառույթների, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցելու հնարավորությունների վերաբերյալ։
«Պատրաստվածության Աջակցություն» ծրագրի շրջանակներում համագործակցող միջազգային փորձագետ Պավել Չինչերան ներկայացրեց Կանաչ Կլիմայի Հիմնադրամի հիմնական սկզբունքները, գործունեության նկարագրությունը և նպատակները։ Նա նաև մանրամասնորեն պատմեց Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրվելու, հիմնադրամի աջակցությամբ ծրագրերի հայտեր ներկայացնելու և իրականացնելու ընթացակարգերի մասին: Ինչպես նաև պրն. Չինչերան տեղեկատվություն տրամադրեց Հիմնադրամի ֆինանսական գործիքակազմի /դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ և կապիտալ ներդրումներ/, և իրականացվող ծրագրերի տեսակների վերաբերյալ: