widget_image

Դեկտեմբերի 18-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից կազմակերպված սեմինար-խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամի գործառույթների, ինչպես նաև Հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր: 

Միջոցառման մասնակիցներն Հայաստանի խորհրդատվական կազմակերպություններն են եղել:

Հանգամանալից ներկայացվել է կլիմայական ֆինանսավորման նոր բացվող հնարավորությունները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերները, Հայաստանի որդեգրած ռազմավարությունը և Կանաչ Կլիմայի Հիմնադրամի հետ փոխգործակցության հարցերը։

Միջոցառման նպատակն էր բացահայտել Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրման ցանկություն ունեցող հայկական կազմակերպություններ, ինչպես նաև հնարավոր ներդրումային ծրագրերի նախագծման գործում պոտենցիալ շահագրգիռ կազմակերպություններ:

Ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության ձևաչափի վերաբերյալ: