«Կանաչ կլիմայի հիմնադրամ-ֆինանսավորման նոր հնարավորություններ» սեմինար-խորհրդակցությունների շարքի շրջանակներում 2019 թվականի հունիսի 20-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ն կազմակերպեց հերթական հանդիպումները շրջակա միջավայրի նախարարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Սեմինար-խորհրդակցությունների ընթացքում «Պատրաստվածության Աջակցություն» ծրագրի շրջանակներում համագործակցող միջազգային փորձագետ Պավել Չինչերան տեղեկատվություն տրամադրեց հիմնադրամի գործառույթների, ինչպես նաև` հիմնադրամի հետ համագործակցելու հնարավորությունների վերաբերյալ: Նա մանրամասն ներկայացրեց Հիմնադրամին հավատարմագրվելու գործընթացը, հիմնադրամի աջակցությամբ ծրագրային հայտեր ներկայացնելու և իրականացնելու ընթացակարգերը, ինչպես նաև խոսեց Հիմնադրամի ֆինանսական գործիքակազմի /դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ և կապիտալ ներդրումներ/ մասին: