2019 թվականի Հուլիսի 18-ին և 19-ին «Պատրաստվածության աջակցության» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառ և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում տեղի ունեցան աշխատաժողովներ, որոնք կազմակերպվել էին «ԲԾԻԳ» ՊՀ-ի և «Քոնսեկոարդ» ՍՊԸ-ի կողմից։ Աշխատաժողովների նպատակն էր Գեղարքունիքի և Շիրակի մարզերի պետական, մասնավոր և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին ներկայացնել «Պատրաստվածության աջակցության» ծրագրի շրջանակներում մշակվելիք Ազգային Ծրագիրը, տրամադրել Կանաչ Կլիմա Հիմնադրամի մասին տեղեկատվություն, ինչպես նաև՝ անցկացնել քննարկումներ Ազգային ծրագրում ներառված առաջնահերթությունների վերաբերյալ։ Բոլոր հանդիպումներին ներկա էին մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, համայնքապետեր և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հանդիպումների ժամանակ ելույթ ունեցան «Քոնսեկոարդ» ՍՊԸ-ի տնօրեն Վռամ Թեվոսյանը և աշխատակիցները, «ԲԾԻԳ» ՊՀ-ի բյուջետային ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Թովմասյանը, նույն բաժնի առաջին կարգի մասնագետ Դավիթ Նիկողոսյանը և դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Վ. Բաբայանը։ Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում: Աշխատաժողվների  ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց տեսակետները ծրագրի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնեցին հանդես գալ ծրագրային նոր գաղափարներով։