Փոքրամասշտաբ ծրագրերի հայեցակարգերը կարող են ներկայացվել նաև Հաստատման պարզեցված գործընթացի (ՀՊԳ) շրջանակներում:  ՀՊԳ շրջանակներում գաղափարից ծրագրի/ նախագծի իրականացման անցման համար պահանջվող փաստաթղթավորման և դիտարկման գործընթացները հնարավորինս հեշտացված և պարզեցված են:  Հավատարմագրված կազմակերպությունները, ԱԼՄ-ները կամ Ազգային համակարգողներն ու նրանց գործընկերները կարող են հայեցակարգը ներկայացնել ՀՊԳ-ի շրջանակներում, եթե ծրագիրը կամ նախագիծը համապատասխանում է հետևյալ երեք հիմնական չափանիշներին.

  • Կարող է ընդլայնվել, ունի փոխակերպման ներուժ, խթանում է  պարադիգմի փոփոխությունը (մոտեցման և գործելակերպի արմատական փոփոխությունը)` նպաստելով  արտանետումների մակարդակի նվազեցմանն ու կլիմակայուն զարգացմանը.
  • ԿԿՀ-ին ներկայացվող ֆիանանսավորման հայտը չի գերազանցում 10 մլն ԱՄՆ դոլարը, և
  • Բնապահպանական և սոցիալական ռիսկերն ու ազդեցությունները դասակարգվում են որպես նվազագույն կամ զրոյական:

Իմանալ ավելին.