yerevan_cascade

Տվյալ կայքը ստեղծվել է Կանաչ Կլիմայի Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Պատրաստվածության աջակցություն» ծրագրի շրջանակներում՝ այդ ծրագրի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով:

«Պատրաստավածության աջակցություն» ծրագրի շրջանակներում Կանաչ Կլիմայի Հիմնադրամը յուրաքանչյուր երկրի կարող է տրամադրել տարեկան մինչև 1,000,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ` որից 300,000 ԱՄՆ դոլարը կարող է ուղղվել երկրի կարողությունների հզորացմանը: Հիմնադրամը տվյալ ծրագրի շրջանակում «ԲԾԻԳ» ՊՀ-ին շնորհել է «Պատրաստավածության աջակցություն» դրամաշնորհը: 

«Պատրաստվածության աջակցություն» -ը ֆինանսավորման ծրագիր է, որի նպատակն է զարգացնել երկրի իրավասությունն ու հասանելիության հնարավորությունները Հիմնադրամի ֆինանսական միջոցներին:

Ծրագիրը միջոցներ է տրամադրում ԱԼՄ-ների կամ Ազգային համակարգողների, ինչպես նաև Ուղիղ հասանելիության  կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար՝ Հիմնադրամի հետ արդյունավետորեն փոխգործակցելու նպատակով: Ռեսուրները կարող են տրամադրվել դրամաշնորհների կամ տեխնիկական օժանդակության տեսքով:

«Պատրաստվածության աջակցություն» ծրագիրը հասանելի է բոլոր զարգացող երկրների համար և Հիմնադրամը նպատակ ունի հատկացնել պատրաստվածության աջակցության առնվազն 50%-ն առավել խոցելի երկրներին, ներառյալ՝ թույլ զարգացած երկրները, զարգացող փոքր կղզի- պետությունները և աֆրիկյան պետությունները:

«Պատրաստվածության աջակցություն» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր երկրին կարող է տրամադրվել տարեկան մինչև 1,000,000 ԱՄՆ դոլար:  Այդ գումարից ԱԼՄ-ներին (Ազգային լիազոր մարմնին) կամ Ազգային համակարգողներին կարող է հատկացվել տարեկան մինչև 300,000 ԱՄՆ դոլար`  իրենց կարողությունները Հիմնադրամի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

ԿԿՀ-ի Խորհուրդը նաև տրամադրում է տարեկան մինչև 3,000,000 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր երկրին, Ազգային հարմարվողականության ծրագրերի և/ կամ հարմարվողականության ծրագրերի այլ գործընթացների համար ներկայացված Ազգային լիազոր մարմինների /ԱԼՄ/ կամ Ազգային համակարգողների կողմից: Այս օժանդակությունը կարող է նպաստել Երկրի հարմարվողականության ծրագրերի մշակմանը, որի միջոցով սահմանվում են կլիմայի փոփոխության հարմարվողականության հարցերում երկրի առաջնահերթ ծրագրերը:

Բացի այդ, ԿԿՀ-ն կարող է ապահովել կարողություններ՝ ազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների համար ( Ուղիղ հասանելիության կազմակերպություններ), որոնք առաջադրվում են տեղական ԱԼՄ-ների կողմից: Օժանդակություն կարող է տրամադրվել նաև Հիմնադրամին հավատարմագրվելու կազմակերպության հնարավորության ընդլայնման նպատակով՝ներառյալ՝ «Արագ հավատարմագրման գործընթաց»-ը (Մինչ հավատարմագրային օժանդակություն): Օժանդակություն կարող է տրամադրվել նաև  Ուղիղ հասանելիության այն կազմակերպությունների հնարավորությունների ընդլայնման համար, որոնք արդեն հավատարմագրված են ԿԿՀ-ին (Հետ – հավատարմագրային օժանդակություն):

Յուրաքանչյուրի դեպքում էլ պատրաստվածության միջոցները կտրամադրվեն համապատասխան ԱԼՄ-ի կամ Ազգային համակարգողիհաստատման և համաձայնեցման ներքո: