ԿԿՀ-ի Մասնավոր հատվածի Ֆինանսավորման մեխանիզմի (ՄՀՖՄ) առաջնային առաքելությունը զարգացող երկրներում ինչպես տեղական, այնպես էլ` գլոբալ մասնավոր հատվածի ներգրավումն է  կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով:

Հավատարմագրված կազմակերպությունների հետ մեր ակտիվ ներգրավվածության շնորհիվ, ՄՀՖՄ-ը կարող է հանդես գալ որպես ֆինանսավորման խթան՝ զարգացող երկրներում կլիմայի փոփոխությանն առնչվող ազդեցիկ,  մոտեցման և գործելակերպի արմատական փոփոխություն՝ պարադիգմի փոփոխություն առաջարկող նորարարական նախագծերի և գործողությունների համար:

Ածխածնի արտանետումների կրճատման ու կլիմայի փոփոխության նկատմամբ կայունության ապահովման նպատակով ՄՀՖՄ-ը ձգտում է փոփոխել ներկա պարադիգմը (մոտեցման և գործելակերպի արմատական փոփոխություն)` մասնավոր կապիտալի տրամադրման ռիսկերի նվազեցման ու մասնավոր հատվածի ներդրումային հոսքերի ընդլայնման միջոցով:

ԿԿՀ-ն պատրաստ է մեծ ռիսկերի և ցանկանում է խրախուսել իր գործընկերներին՝ ածխածնի ցածր արտանետումների և կլիմայի փոփոխության նկատմամբ կայունություն ապահովող ոլորտներում ներդրումներ ստանալու նպատակով նախաձեռնել նոր ծրագրեր: