Կանաչ Կլիմայի Հիմնադրամը խոշորագույն միջազգային հիմնադրամ է, որը ստեղծվել է 194 երկրների կողմից, որոնք 2010թ.-ից հանդիսանում են ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (այսուհետ՝ ԿՓՇԿ) շրջանակներում ֆինանսական մեխանիզմի ապարատի անդամներ: Հիմնադրամի գլխավոր նպատակն է աջակցել զարգացող երկրներին սահմանափակել կամ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես նաև հարմարվել կլիմայի փոփոխության ազդեցությանը:
ԿԿՀ-ն ունի կլիմայական ֆինանսավորման հավաքագրման ինչպես նաև տրամադրման բազմակողմանի մոտեցում՝ միաժամանակ աշխատելով և՛ հանրային, և՛ մասնավոր հատվածների հետ: